Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը

Սեպտեմբերի 16-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորությամբ։ 


 

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը:


 

Քայլեր են իրականացվում տնտեսական դիվանագիտության զարգացման ուղղությամբ: