Ռուբեն Ռուբինյանն ու Վրաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության բարձր մակարդակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:


Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։


Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։