Վրաերթ և շղթայական ավտովթար «Փեթակ» տոնավաճառի մոտ. վարորդն ինքն է ահազանգել շտապ օգնություն

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, «Hyundai Elantra»-ն Քրիստափորի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բախման հետևանքով էլ «Ford Transit»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Tesla»-ին։

«Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։