Հայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը

«Հայաստանի Անկախ Հանրապետությունը 35 տարեկան է»․ ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, որոնք կանցկացվեն Երևանում և Հայաստանի չորս մարզերում։


«Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության տարեդարձը․ Անկախություն՝ հարատև պետություն»,- նշված է Կառավարության հրապարակման մեջ։


Տոնական համերգների անցկացման ժամանակացույցը․


  • Սեպտեմբերի 17 (ժամը 19:30) – Իջևան, Շատրվանների հրապարակ


  • Սեպտեմբերի 18 (ժամը 19:30) – Վանաձոր, Հայքի հրապարակ


  • Սեպտեմբերի 19 (ժամը 19:30) – Կապան, Գարեգին Նժդեհի հրապարակ


  • Սեպտեմբերի 20 (ժամը 19:30) – Գյումրի, Թատերական հրապարակ


  • Սեպտեմբերի 21 (ժամը 20:00) – Երևան, Հանրապետության հրապարակ (գլխավոր համերգ):