Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Yerevan Music Night» երաժշտական երեկոն սեպտեմբերի 12-ին կրկին կանցկացվի Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Միջոցառման ընթացքում KAMI Friends խումբը կներկայացնի «Առաջին ստուդիա» հատուկ երաժշտական ծրագիրը։ Երեկոյի ընթացքում մեկ բեմում կհամախմբվեն հանրությանը հայտնի և սիրված արտիստներ։
Երաժշտական երեկոն կանցկացվի 15:00-ից մինչև 23:00-ն։
Միջոցառման մուտքն ազատ է։