Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։


Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։