Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: 


Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետևողական զարգացման։   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: 


Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 


Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։