Բալահովիտում ասֆալտապատման ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սեպտեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ին Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտի վարչական ղեկավարը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին և հայտնել, որ Բալահովիտ 1-ին փողոցում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել։


Տեղում պարզվել է, որ այն հայտնաբերվել է Բալահովիտ 1-ին փողոցի 6-րդ փակուղում։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։