Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։


«Դեռ ոչ», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը, երբ հարցրել են այս մասին։


Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Փաշինյանը կարող է մոտ ապագայում այցելել Ռուսաստան։ Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի Ռուսաստան այցը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը։