Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2013 թվականի փետրվարի 20-ին հանքարդյունաբերական ընկերությանը նախարարության կողմից տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, որի ժամկետը 2026 թվականի փետրվարի 8-ին ավարտվել է, սակայն ընկերությունը շարունակել է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:


«Բացի այդ, մեկ այլ ընկերության կողմից 2026 թվականի մարտի 16-ին և 17-ին Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի լեռնահանքային համալիրի պոչամբարի տարածքից ապօրինի կերպով՝ առանց համապատասխան թույլտվության, բեռնատար ավտոմեքենաներով հանվել և Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական գործարանի տարածք է տեղափոխվել հողի բերրի շերտի մեծաքանակ զանգված՝ հետագայում ծառատունկ իրակակացնելու ընթացքում օգտագործելու նպատակով:   


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը մեկ այլ ընկերության պոչամբարի տարածքից տրամադրել է 988,6 մետր քառակուսի մակերեսով սևահողային լեռնային զանգված՝ առաջացնելով հողի դեգրադացում:


Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 4 մլն 911 հզր 364 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում: