Եթե Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

«Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ»:


Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:


«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր դեմ, այլ սեփական քաղաքացիների դեմ»,- ասել է Զախարովան լրագրողներին։


Նա ընդգծել է, որ այդ որոշումը կանդրադառնա նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում բազմաթիվ հարազատներ ունեն։


Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրության մասին չեն հայտարարել։