Եվրամիությանը միանալու Հայաստանի ցանկությունը «շատ շուտով» կմարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումում։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը սեփական քաղաքականության
պատճառով կորցնում է իր տնտեսական առավելությունները։ Սակայն որոշ երկրներ, ինչպես
նախկինում, ձգտում են դառնալ նրա անդամները։
«Եվրամիությունը տնտեսապես բազմաթիվ
գործոնների պատճառով՝ ներառյալ իր անհեռաատեսությունը, եթե չասենք՝ հիմարությունը,
կորցնում է իր առավելությունները»,- ասել է Լավրովը։
ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում
են խոսել Հայաստանը և Սերբիան։
«Մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ
գործընկերները, շարունակում են ասել. մենք ուզում ենք միանալ Եվրամիությանը։ Վստահ
եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։