Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ռուսական երկաթուղիները» կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց է երկխոսության համար տարբեր հարցերի և առաջարկների շուրջ, «Իզվեստիա»-ին ասել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզերովը։
Նա ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» մշտական շփման մեջ
է հայ գործընկերների հետ և իր կողմից շատ մանրակրկիտ է վերաբերվում պայմանագրի բոլոր
կետերի կատարմանը, որոնք գործում են համատեղ ակտերի համաձայն։
«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք
մենք համատեղ քննարկում ենք և ուրվագծում որոշակի գործողություններ։ Մեր հայ գործընկերները
մեզ տարբեր հարցեր են ուղղում։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- հայտարարել է Բելոզերովը: