«Ռուսաստանը մնում է Հայաստանի գործընկերը». Պեսկով

Մոսկվան համարում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը շարունակում է ծառայել երկու երկրների ժողովուրդների շահերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«(ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք, ինչպես նախկինում,  համարում ենք, որ մեր երկու երկրների գործընկերությունը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին և երկու ժողովուրդների հետաքրքրություններին»,- հայտարարել է Պեսկովը։

 

Նա նաև նշել է, որ եթե ՀՀ վարչապետի դիրքորոշումը տարբերվում է, ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց վերաբերմունքը հայտնել համապատասխան հանրաքվեի անցկացման դեպքում։