«Ոչ մի նոր գաղափարներ չկան». Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները ներկայումս դադարեցված են, և դրանք վերսկսելու նոր առաջարկներ չկան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 

«Այս թեման ներկայումս խոր դադարի մեջ է, և ոչ մի նոր գաղափարներ չկան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


 

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ։

 


ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցից հետո առաջնորդների միջև հնարավոր զրույցի մասին հարցին Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռևս ծրագրեր չկան»։