Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Հայաստանը կրկին մեդալ է նվաճում ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

 

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 115 և 122 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր: Երկամարտի 252 կգ արդյունքով Հայկ Մովսիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է։