Օգոստոսի 3-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվել է որոշում՝ Դիլիջան համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների և ուսանողների ներհամայնքային ուղևորափոխադրումների վճարների համար կիրառել զրոյական դրույքաչափ։
Որոշումն ընդունվել է ավագանու 12
կողմ ձայնով և ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Այսպիսով, նոր ուսումնական տարվանից
Դիլիջան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերից ուսումնական
հաստատություններ հաճախող աշակերտներն ու ուսանողները կկարողանան օգտվել
ներհամայնքային տրանսպորտից անվճար՝ անկախ բնակության վայրից։
Որոշման նպատակն է աջակցել համայնքի
երեխաներին և երիտասարդներին՝ ապահովելով նրանց համար ավելի հասանելի և մատչելի
տեղաշարժ, ինչպես նաև նպաստել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։