Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։


«Սրտանց շնորհավորում ենք Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։


Անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ Բուլղարիա-Հայաստան ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և մեր արդյունավետ երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար»,- գրված է նախարարության X-ի էջում։