ԱՄՆ-ի հակահրթիռային պաշարները հասել են մտահոգիչ մակարդակի․ CNN

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի ռազմական պաշարները, հատկապես հակահրթիռային պաշտպանության միջոցների մասով, Իրանի հետ հակամարտությունից հետո հասել են մտահոգիչ մակարդակի։


Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ն սպառել է THAAD հակահրթիռային համակարգերի հրթիռների գրեթե 80 տոկոսը և Patriot համակարգերի հրթիռների մոտ կեսը։


Ըստ CNN-ի՝ իրավիճակը մտահոգություն է առաջացրել ինչպես ամերիկյան ռազմական հրամանատարության, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում։ Նշվում է, որ զինամթերքի սպառման և հնարավոր նոր հարվածների հետևանքների վերաբերյալ գնահատականները նախագահ Դոնալդ Թրամփին դրդել են վերջերս հրաժարվել Իրանի դեմ ծրագրված լայնածավալ հարվածներից։


Միաժամանակ, Սպիտակ տունն ու Պենտագոնը պնդում են, որ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են ունենալ բավարար կարողություններ՝ երկրի շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։