Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը․ Մոլդովայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։


Միխայ Պոպշոյն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։


«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը Մոլդովա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- գրել է Մոլդովայի ԱԳ նախարարը։