Հայտնի է Կառավարության նոր կազմը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի. 


Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում:


Նախագահի մյուս հրամանագրերով՝ նախարարների պաշտոնակատարներ Դավիթ Խուդաթյանը, Սուրեն Պապիկյանը, Համբարձում Մաթևոսյանը, Արփինե Սարգսյանը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում: