Ութ տոննա հայկական ապրանքը հասել է Ռումինիա և վաճառքի է ներկայացվել «Հայկական փողոց» փառատոնին: Նշենք, որ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նշվել է «Հայկական փողոց» փառատոնի հոբելյանական՝ 10-ամյակը, որի շրջանակներում տաղավարներում ներկայացվել է հայկական վեց արտադրողի ապրանք։ Նախկինում փառատոների ժամանակ որպես հայկական արտադրանք ներկայացվել են հայկական կոնյակ և ավազի վրա եփվող սուրճ։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին
Երևանից դեպի Ռումինիա էր ուղևորվել 8 տոննա բեռով բարձված բեռնատար՝ հայկական ամենատարբեր
ապրանքներով՝ քաղցր սուջուխ, չրով շոկոլադ, չիր, բանջարեղենային և մրգային պահածոներ,
կոմպոտ, հայկական արտադրության թեյ և սուրճ։
Սա, ըստ տեղի հայկական համայնքի
ներկայացուցիչների, ճանապարհ կհարթի, որ դեպի Ռումինիա, հետագայում դեպի ԵՄ այլ երկրներ
հայկական արտադրանք արտահանվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան