Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հաքերները հարձակվել են Coldcard ապարատային կրիպտոպահապանակների վրա՝ գողանալով շուրջ 86 մլն դոլարի բիթքոյն։ Ըստ Galaxy Research-ի՝ կոտրվել է ավելի քան 4,5 հազար դրամապանակ։
Խոցելիությունը կապված է եղել «սիդ-ֆրազի» գեներացման մեխանիզմի հետ, ինչի հետևանքով որոշ դեպքերում հնարավոր է դարձել կանխատեսել դրամապանակների մուտքի բանալիները։ Coldcard-ի արտադրող Coinkite-ը հայտնել է, որ արդեն թողարկել է ծրագրային թարմացում՝ խնդիրը վերացնելու համար։