Խոշոր և շղթայական ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 13:40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Nissan», «Opel» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։


Բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված դիզվառելիքի համար նախատեսված երկաթե բակին, որն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոբուսին։