ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝ թույլ կտա՞ Ուկրաինային արտադրել Patriot հրթիռներ։ Այս մասին նա հայտարարել է Financial Times-ին տված մեկնաբանության մեջ՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի և Կիևի ավելի վաղ հայտարարած պայմանավորվածությունը։
Լրագրողների հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է՝ «վստահ չէ», որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի հրթիռներ
արտադրելու լիցենզիա. Վաշինգտոնը դեռևս «քննարկում է» այս հարցը։
«Դրանք
միանգամայն բացառիկ զենքեր են, և մենք պետք է փոքր-ինչ զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք տալիս լիցենզիա։
Մենք ընդհանրապես չենք լիցենզավորում սպառազինության արտադրությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ այժմ իր
ուշադրությունը կենտրոնացած է
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր պատերազմի ավարտի վրա։ «Պարզ ասած՝ մենք ուզում ենք, որ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմն ավարտվի։ Իմ նպատակը հրթիռները չեն։ Մեր
նպատակը խաղաղությունն է»,- ընդգծել է Թրամփը։