Թրամփը հայտարարել է «պատմական համաձայնագիր» ձեռք բերելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ շարժումը ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ «պատմական համաձայնագրի» ձեռք բերման մասին՝ այն անվանելով Գազայի հատվածում նոր պաղեստինյան կառավարության ձևավորման ուղղությամբ կարևոր քայլ։


«...Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ը և Գազայի հատվածում մյուս բոլոր զինված խմբավորումներն ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է ամուր խաղաղության և անվտանգության ուղղությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։


ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային, աջակցության համար: Թրամփի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի և նրա դաշնակից պաղեստինյան խմբավորումների զինաթափումը պետք է տեղի ունենա փուլ առ փուլ։


ՀԱՄԱՍբարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռք բերումը:  Իսրայելը, սակայն, դեռևս մեկնաբանություններ չի տվել այս հարցի վերաբերյալ: