ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։


Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը:


Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ օրակարգի ընդլայնման և Հայաստան-Ֆրանսիա գործընկերության խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներում՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։