Քաղաքացիակենտրոն լրատվություն
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը անդրադարձել է լոլիկ չմթերելու և ցածր գնի վերաբերյալ տարբեր հրապարակումներին։
«Գրեթե մեկ շաբաթ շարունակ լրատվությամբ ներկայացվում է, որ լոլիկը չի մթերվում և մթերման գինն էլ ցածր է՝ 30 դրամ (չնայած այն հանգամանքին, որ մթերումը դեռ չի մեկնարկել):
Լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ: Համոզված եմ, որ որոշ գործարաններ վաղվանից կվերամեկնարկեն պայմանագրերի կնքումը, իսկ մթերման գործընթացը՝ օգոստոսի 3-ից:
Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը և կիրառվող գործիքակազմն աջակցում է և՛ ֆերմերներին, և՛ վերամշակողներին»,- գրել է նա: