Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը փակել է VIII գումարման Պետդումայի աշխատանքները: Վերջին նիստում նա ելույթ է ունեցել պատգամավորների աշխատանքի արդյունքների վերաբերյալ։
Վոլոդինը Պետդումայի աշխատանքի երեք առաջնահերթություններ է նշել՝ նախագահի հանձնարարականների կատարումը, «հատուկ ռազմական գործողության ապահովումը», ինչպես նաև օրակարգը, որը ձևավորել են երկրի քաղաքացիները պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ: Ընդամենը հինգ տարվա ընթացքում պատգամավորներն ընդունել են 2980 դաշնային օրենք, այդ թվում՝ 250 «հակապատժամիջոցային օրենքներ»:
Խոսնակը նաև կոչ է արել պատգամավորներին «ցուցաբերել ռազմավարական զսպվածություն» և «միասնական լինել՝ հատուկ ռազմական գործողության նպատակների իրագործումն ապահովելու համար»:
Վոլոդինն ավարտել է իր ելույթը հետևյալ խոսքերով՝ «կուսակցությունները շատ են, Հայրենիքը՝ մեկը», և հինգ անգամ կրկնել է կարգախոսը՝ «Ռուսաստա՛ն, Պուտի՛ն, Հաղթանա՛կ»: Պատգամավորները Պետդումայի նախագահի հետ չեն սկսել վանկարկել այս կարգախոսը և նրա խոսքերը դիմավորել են միայն ծափահարություններով: