«Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում». Ազիզի

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանի դեմ ցանկացած գործողություն կունենա իր գինը, և Ուկրաինայի հարվածը իրանական առևտրային նավի վրա անպատասխան չի մնա։



«Իրանի վրա ցանկացած հարձակման համար ստիպված կլինեն վճարել, և սա մնում է այժմեական նաև այսօր»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։



Նա նշել է, որ «ԱՄՆ-ն ու Իսրայելը լավ հասկանում են դա»։



«Ուկրաինան, հավանաբար, ևս շուտով կհասկանա, որ Իրանը իր դեմ ուղղված գործողությունները անպատասխան չի թողնում։ Ցանկը նրանց, որոնք սխալ հաշվարկ են կատարել, շարունակում է աճել»,- հավելել է նա։