Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա, մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։
«Թեհրանը վճռականորեն դատապարտում է նավին հասցված Ուկրաինայի հարվածը և իրեն իրավունք է պահապանում պատասխան գործողություններ ձեռնարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- նշել են գերատեսչությունում։