Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նոր մեքենաները պատրաստված են բարձր ամրության պողպատից և համալրված են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։
Առաջին անգամ Երևանի աղբատար մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ, որը վարորդին ապահովում է ամբողջական տեսանելիություն և բարձրացնում աշխատանքի անվտանգությունը։
Մեքենաները նաև հագեցած են ներկառուցված կշեռքով, որի շնորհիվ վարորդը կարող է իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը: