ԱՄՆ-ում միջոցներ են փնտրում Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու համար․ Bloomberg

ԱՄՆ վարչակազմը ֆինանսավորման աղբյուրներ է փնտրում Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու համար, քանի որ ծախսերի լրացուցիչ փաթեթի հաստատման գործընթացը Կոնգրեսում ըստ էության հայտնվել է փակուղում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։


Վաշինգտոնում քննարկում են, թե ինչ եղանակով ապահովեն ռազմական գործողությունների ֆինանսավորումը, քանի որ հատկացումների նոր փաթեթի համաձայնեցումը բախվել է դժվարությունների։ Սրա հետ կապված՝ Սպիտակ տունը ստիպված է անհրաժեշտ միջոցների ստացման այլընտրանքային եղանակներ փնտրել։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշում է պարբերականը, գրեթե ջանքեր չի գործադրում օրենսդիրներին համոզելու համար, որպեսզի աջակցեն լրացուցիչ ֆինանսավորման հատկացմանը։


Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության վրա Վաշինգտոնի ծախսերը կազմում են մոտ 37,5 միլիարդ դոլար։