Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 22–23-ին Ապարանում երկրորդ անգամ կանցկացվի TOUR D'ARAGATS 2026 - «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։


«Միջոցառումը կմիավորի սիրողական և պրոֆեսիոնալ հեծանվորդների՝ Հայաստանից և արտերկրից՝ Արագած լեռան շուրջ անցկացվող բացառիկ մրցուղում»,- ասվում է հայտարարության մեջ: