Եկել են օպերատիվ հարցեր լուծելու. «Ուժեղ Հայաստանը» դասական առումով կուսակցություն չէ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։



Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ, «Հայկական խորհրդ»-ի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ 



Նա նշեց, որ եթե դատախազությունը որոշում է կայացրել գործ հարուցել, ուրեմն որոշակի կասկածներ արդեն կան, ինչ-որ բան հիմնավորվել է իրենց համար, այնպես որ պետք է մի փոքր սպասել իրավական առումով։



«Քաղաքական առումով վաղուց արդեն պարզ էր, որ ինչ-որ գործընթացներում նրանք մասնակցում են, այն պահին, երբ թույլ չտվեցին Հայաստանը լքել այդ մարդկանց՝ Նարեկ Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, պարզ էր, որ ինչ-որ իրավական գործընթացում նրանք ներգրավված են։ Նույնիսկ, եթե նրանք տեղյակ չէին, այնուամենայնիվ գործընթացը գոյություն ուներ, որովհետև առանց դրա հնարավոր չէր թույլ չտալ Հայաստանը լքել։ Սպասվում էր, որ նման բան տեղի է ունենալու»,- ասաց քաղաքագետը։



Խոսելով նաև «Ուժեղ Հայաստանի» «մանդատաթափության» մասին՝ քաղաքագետն ասաց, որ ըստ էության դա կուսակցություն էր իրավիճակային առումով, դասական առումով կուսակցություն չէր։



Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում մնալ-չմնալուն, մեր զրուցակիցն ասաց, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, տնտեսության հիմքը հանում ենք այս պահին. ԵԱՏՄ-ն հիմա հիմք է դարձել, ինչը շատ վատ է: Նրա խոսքով՝  մեզ անհրաժեշտ է ինչ-որ պահող կոնստրուկցիա կազմակերպել, որից հետո նոր կկարողանանք ԵԱՏՄ-ն հանել, որպեսզի մեր տնտեսությունը չընկնի։ 


Մանրամասները՝ տեսանյութում 

Լիլիթ Թադևոսյան