Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն հրավիրում է հետևել #DipTalk-ին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 21:00-ին, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը կմասնակցեն #DipTalk հաղորդմանը։


Քննարկման ընթացքում արտաքին քաղաքականության թեմաները կներկայացվեն ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս՝ առավել բաց և անմիջական ձևաչափով։ Հաղորդումը կհեռարձակվի ԱԳՆ-ի YouTube և Facebook հարթակներում։