ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանինմեղադրանք առաջադրելու Դատախազությանմիջնորդությանը, սակայն չի բավարարել ՆարեկԿարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել էր, որ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։ Ալեքսան Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հետ։ Նա նշեց, որ դա իրենց բնորոշ է, և կարևորն այստեղ այն է, որ քրեական վարույթ հարուցելու թույլտվությունը տրված է։
«Դա իրենց բնորոշ գործն է, ուրիշ գործ չէր էլ կարող լինել։ Մենք բոլորս ենք դա տեսել, ու լավ է, որ արդարադատությունը սկսել է վերաբերել ոչ թե առանձին գործերին, այլ արդեն հասնում է այնտեղ, որտեղից սկսվել է այդ ամեն ինչը»,- ասաց պատգամավորը։
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդումներին, թեսա քաղաքական հետապնդում է, պատգամավորն ասաց, որ այդ նույն պնդումներն իրենք տեսել են 2021 թվականից և նույնիսկ ավելի շուտ։
«2021-ից էր, որ այդ պրակտիկան որդեգրվեց՝ քրեական հետապնդումներից խուսափելու համար քաղաքական ինդուլգենցիաներ ստանալը, քաղաքականության թևերի տակ պաշտպանվելը, իբր՝ քաղաքականությամբ զբաղվելը, իսկ հետո, երբ որևէ գործ հասնում է իրենց դռանը, իրենք անմիջապես դառնում են քաղաքական գործիչներ ու սկսում զբաղվել քաղաքականությամբ։ Նույնն էլ այստեղ է, այսինքն՝ եթե գործ կա ու այն էլ՝ ամենամեծ հանցանքներից մեկը՝ ՀՀ ինքնիշխանության և ժողովրդի կամքի դեմ ոտնձգությունը, դրանից էն կողմ ես չեմ պատկերացնում քրեական որևիցե գործ, որը շատ ավելի վտանգավոր և ավելի եղկելի կարող է լինել, քան այդ գործն է»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան