Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր կայացած նիստում հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։
Հանրային ծառայությունները կարգհավորող հանձնաժողովի կողմից հրապարակված որոշումից տեղեկանում ենք, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3-ին ՀԾԿՀ է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, համաձայն որի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
«Նկատի ունենալով, որ ընկերությունը և վերջինիս ներկայիս բաժնետիրականա շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը նշված գործարքի կնքման արդյունքում ընկերությունն այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»,- նշված է որոշման նախագծում։
Որոշման նախագծում նշված էր նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն: