Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Արթուր Բ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։