Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել:


Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակած որոշմամբ նախազգուշացում է հայտարարել Կարեն Ֆարխոյանին այն բանի համար, որ նա մոտ մեկ տարով ձգձգել է դատական ակտի հրապարակումը։


Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ էր դիմել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: