Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում ավարտվել է կառավարության կողմից առաջարկված օրինագծի քննարկումը, որով բացառվում է Ռուսաստանի քաղաքացիության կամ բնակության իրավունքի ստացման հնարավորություն այն միգրանտների համար, որոնք ունեն չմարված կամ չհանված դատվածություն Ռուսաստանի տարածքում կամ դրանից դուրս կատարված ցանկացած հանցագործության համար: Փաստաթուղթն անցել է երկրորդ և երրորդ ընթերցումները և այժմ սպասում է նախագահի ստորագրությանը:
Հաջորդ
տարվանից դիմումատուները պարտավոր կլինեն իրենց մշտական բնակության երկրից բերել դատվածության բացակայության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ: Փաստաթղթի վավերականությունը երեք ամիս է: Եթե անձը ունի մի քանի անձնագիր, ապա նա պետք է ստանա նույն վկայականը յուրաքանչյուր քաղաքացիության համար:
Նորմերը չեն
տարածվում 14 տարին չլրացած երեխաների վրա: Բացառությունների ցուցակում են նաև
պաշտոնական փախստականները և նրանք, ովքեր ապաստան են ստացել քաղաքական դրդապատճառներով: Հատուկ կարգավիճակում են հայտնվել ռուսական բանակի պայմանագրայինները՝ թե՛ գործող, թե՛ ծառայած։
Եթե ՌԴ
նախագահը հավանության արժանացնի օրենքը, այն կսկսի գործել հրապարակման օրից վեց
ամիս անց: Նրանք, ովքեր կհասցնեն ավելի վաղ դիմում ներկայացնել, կընկնեն նախկին կանոնների տակ: