«Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում». ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Բայրամով բանակցությունների օրակարգի մասին

Ռուսաստան պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։


 

Ինչպես հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ։

 


«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ։ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում։ Մեր երկրների միջև հարաբերությունները առաջընթաց զարգացում են ապրում բարեկամության և բարիդրացիության ավանդույթների ոգով։ Մեր ամենօրյա համատեղ աշխատանքը կառուցված է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։