«Ծովահենները գոնե թալանում են, իսկ սա զուտ ահաբեկչություն է». Լավրովը՝ Ուկրաինայի ծովային հարձակումների մասին

Սև և Ազովի ծովերում Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈՒ) հարձակումները ոչ թե ծովահենություն են, այլ ահաբեկչություն։ Այսպես է ռուսական նավերի վրա ուկրաինացի զինվորականների հարձակումը մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Լավրովը, հաղորդում է РИА Новости-ն։


«Ծովահենները գոնե թալանում են ու իրենց են վերցնում։ Իսկ այստեղ՝ ոչ իրենց, ոչ մարդկանց. պարզապես վնաս հասցնել, վախեցնել։ Զուտ ահաբեկչություն է»,- հայտարարել է դիվանագետը։


Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն աշխատում է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։