Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ
Անկարան բացահայտ գնահատական կտա Կիևի գործողություններին։
Լավրովը Ազովի ծովում Ուկրաինայի հարձակումները
քաղաքացիական նավերի վրա անվանել է ահաբեկչություն։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ նման
գործողությունները նույնիսկ ծովահենություն չի
կարելի անվանել. «Որովհետև ծովահենները գրավում են ապրանքներ,
ոչ թե ոչնչացնում դրանք»։