Լինդսի Գրեմի քույրը զբաղեցրել է նրա տեղը Սենատում

Հանգուցյալ Լինդսի Գրեմի քույրը՝ Դարլին Գրեմ Նորդոնն է զբաղեցրել Սենատում նրա տեղը նախագահ Դոնալդ Թրամփի համառ կոչերից հետո: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։


«Ինձ համար մեծ պատիվ է խնդրել նրա կրտսեր քրոջը՝ Դարլին Գրեմին, ավարտին հասցնել նրա աշխատանքը»,- ասել է Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը։


Մաքմասթերը՝ Թրամփի մտերիմ դաշնակիցն է Նորդոնին նշանակել Սենատում պաշտոնի նրա եղբոր հանկարծամահ լինելուց 48 ժամ անց։ «Սա հիանալի հարգանքի տուրք կլինի Լինդսիին, որը շատ էր սիրում նրան»,- գրել է Թրամփը Truth Social-ում։


Նորդոնը կզբաղեցնի այդ պաշտոնը առնվազն մինչև 2027 թվականի հունվարի 3-ը։ Նոյեմբերին ընտրողները կորոշեն, թե ով կնշանակվի այդ պաշտոնում հաջորդ վեց տարին։