Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանում հորատիչով (պերֆորատոր) աշխատելիս 47-ամյա տղամարդ է հոսանքահարվել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը՝ 15։30-ի սահմաններում, Սարի թաղում։
Ահազանգով դեպքի վայրի մեկնած իրավապահները Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում հայտնաբերել են 47-ամյա Վահրամ Ս․-ի դին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։