ՀՀ-ի համար կստեղծվի ԵՄ նոր գործընկերային առաքելություն՝ հակազդելու համար հիբրիդային սպառնալիքներին. Կալլաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ կհամաձայնեցնեն Հայաստանի համար ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման հարցը։


Նրա խոսքով՝ առաքելությունը կզբաղվի հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության (FIMI) հակազդեցությամբ, որոնց, ինչպես պնդում է ԵՄ-ն, բախվում է Հայաստանը։


Կալլասը համապատասխան հայտարարությունն արել է՝ ելույթ ունենալով արտաքին գործերի հարցերով Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից առաջ։


Նախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում իրավիճակը, ԵՄ ռազմավարությունը Սև ծովում, Մերձավոր Արևելքում իրավիճակը, ինչպես նաև հարցեր՝ կապված Արևմտյան Բալկանների ու Սուդանի հետ։