Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Տելեգրամի իր էջում, որում ցուցադրված է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար նախատեսված նոր ճաշարանը՝ թարմացված ճաշացանկով, ժամանակակից խոհանոցով և սննդարար ու բազմազան ուտեստներով: