Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 118-ի։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է բոլիվարյան հանրապետության Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) ղեկավար Խորխե Ռոդրիգեսը։


Համաձայն զեկույցի՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 16 740 մարդ, ևս 17 907 բնակիչ մնացել է առանց տանիքի։


Ամբողջությամբ ավերվել է 190 շինություն, զգալի վնաս է հասցվել 856 շենքի։ Որոնողափրկարարական աշխատանքների շրջանակներում հաջողվել է փրկել 6 462 մարդու, հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում բուժօգնություն է ստացել 29 966 մարդ։ Աջակցություն է ցուցաբերվել 86 794 ընտանիքի, աղետի գոտի է հասցվել 9 766 տոննա պարենամթերք։


Ստորգետնյա ցնցումները ցնցել են Վենեսուելան հունիսի 24-ի երեկոյան։ Մոտավորապես 40 վայրկյան միջակայքով գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով հարվածների երկու սերիա։ Երկու երկրաշարժերի էպիկենտրոններն էլ գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգի տարածքում։