Քաղաքացիակենտրոն լրատվություն
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը»:Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկումների արդյունքում Հայրապետյանը չի ցանկացել լինել կառավարության կազմում։
Մխիթար Հայրապետյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել 2023 թվականին: